ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աշոտ Ղուլյան. Տարածքները հանձնելու խոսակցությունները շինծու են

Աշոտ Ղուլյան. Տարածքները հանձնելու խոսակցությունները շինծու են
02.09.2016 | 23:33

ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Ազատության» հետ զրույցում արձագանքելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերաբերյալ հարցին, ասաց, որ իր տպավորությամբ շատ ակտիվ բանակցային գործընթաց չկա:

«Կարծես թե ապրիլյան պատերազմից հետո մի պահ ակտիվացել է, բայց դա կապված է եղել իրադրության կայունացման հետ: Այս պահին ընթանում են որոշակի խորհրդատվություններ, և ես կարծում եմ, որ կողմերը ճշտում են իրենց դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, կարծես թե, քաղաքական իրավիճակը, բայց վստահ եմ՝ դա միայն ղարաբաղյան խնդրի հետ չի կապված»,- ասաց Ղուլյանը:

Նա շինծու որակեց «հող՝ կարգավիճակի դիմաց» թեմայով խոսակցությունները. «Այդ խոսակցությունները միշտ էլ եղել են, բայց մեզ հաջողվել է համաժողովրդական իմաստության շնորհիվ միշտ էլ գտնել հնարավորություններ: Ես կարծում եմ, որ այս պահին այդ խոսակցությունները շինծու են, արհեստական են, նետված են, որպեսզի հասարակությունը պարզապես տատանումների մեջ լինի, և կարծում եմ, որ այս իմաստով Արցախի ժողովուրդը տրամադրված է, շատ ամուր կանգնած է իր հողի վրա և շարունակելու է իր պետականությունը կառուցել»: Դիտարկմանը՝ այդ տարբերակը ընդունելի չէ՞ Ղարաբաղի իշխանությունների համար, Աշոտ Ղուլյանն արձագանքեց. «Դա ժողովրդի որոշելիքն է, չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը ինչ-որ բան կարող է որոշել առանձին»:

Դիտվել է՝ 2803

Մեկնաբանություններ